Չորս օր բոլնիսցիների հետ

32972095_1528214413972466_6044948396450512896_n

Մայիսի 15-18-ը, Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 13-րդ հավաքի շրջանակներում կրթահամալիրում էին Բոլնիսի “Դավիթիանի” և Թբիլիսիի “Իվերիա” դպրոցների ուսուցիչների և սովորողների 25 հոգանոց խումբը

Խումբը տեղավորվեց Արևմտյան դպրոցում և երեք լիարժեք օր անցկացրեց կրթահամալիրի սովորողների և դասավանդողների հետ, մասնակցեց համերգների, միջոցառումների, ցուցահանդեսների: Վրացիներն ու սեբաստացիներն միասին ապրեցին այդ օրերը՝ կիսելով իրար հետ առօրյան, հացն ու ճամփորդությունները: Հյուրերը եղան Էջմիածինում, զբոսնեցին Երևանով, եղան Գաֆեսչյան կենտրոնում:

Կրթահամալիրում մասնակցեցին միջին և ավագ դպրոցների ընտրությամբ գործունեության դասերին, երգի և պարի պարապմունքներին, սովորեցին կատարել հայկական պար (Կարնո քոչարի) և երգ (Հե՜յ, ջամ, Երևան):

Մայիսի 18-ին տեղի ունեցավ ամփոփոիչ կլոր սեղան-քննարկումը, որտեղ կողմերը պայմանավորվեցին հռչակագրի տեքստի խմբագրման բոլոր կետերի հետ: Օրն ավարտվեց հայ-վրացական “Բրոյի-բրոյի” միասնական համերգով:

Կայքի խնդիրների պատճառով օրվա լուսաբանումը հիմնականում իրականացվում էր Ֆեյսբուքում, որտեղ ամեն առիթով հրապարակվում էին ուղիղ եթերներ:

  1. Բոլնիսի և Թբիլիսիի դպրոցների սովորողներն ու ուսուցիչները՝ կրթահամալիրում
  2. Հայ-վրացական միասնական կարնո քոչարի
  3. Այցելություն Հյուսիսային դպրոց
  4. “Բրոյի֊բրոյի” հայ֊վրացական համերգ
  5. Միասնական պարեր
  6. Հայ-վրացական համատեղ «Բրոյի-բրոյի» նախագիծ-համերգ
  7. Կրթահամալիր-Բոլնիս-Թբիլիսի կլոր սեղան-ամփոփում

Պատասխանատու դասավանդողների բլոգներում նույնպես արտացոլված է այս օրերի գործունեությունը.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s