Վրացիների առաջին օրը կրթահամալիրում

20180516_090723

Վրացի հյուրերը առավոտյան ժամը 9-ին պարտաճանաչ արդեն Մայր դպրոցում էին՝ մասնակցում էին առավոտյան ընդհանուր պարապմունքին: Միասին երգեցինք և՛ Համբարձման ծեսի երգերից, և՛ վրացերեն: Պարապմունքն ավարտվեց միասնական Կարնո քոչարիով: 

Այնուհետև, սովորողները բաժանվեցին փոքր խմբերի և մասնակցեցին տարբեր դասերի՝ քիմիա, ֆիզիկա, երգ, պար, անգլերեն, վրացերեն: Հիացած էին հատկապես քիմիայի դասով, քանի որ հասցրեցին անգամ փորձ անել:

Ժամը 11-ին, ըստ ծրագրի, մեկնեցին Էջմիածին, զբոսնեցին, նկարվեցին: Ճամփորդությունից վերադառնալով դպրոց՝ կրկին բաժանվեցին փոքր խմբերի և ըստ իրենց ընտրության միացան մարզական ակումբներին:

Մեր հյուրերը նաև առիթ ունեցան մասնակցել Արևելյան դպրոցի հիանալի, բազմերանգ շոու-համերգին, իրենք էլ միացան ու հավեսով երգեցին ու պարեցին: Համերգից հետո խումբը եղավ նաև ագարակում:

Օրը հագեցած էր, բայց սա դեռ վերջը չէ…. Այսօր մեզ սպասում է իրիկնային Երևանը:

Շարունակելի….

Advertisements

One thought on “Վրացիների առաջին օրը կրթահամալիրում

  1. Pingback: Չորս օր բոլնիսցիների հետ – Armenian-Georgian Clubs

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s