Ընկերության, բարեկամության, վստահության կամուրջներ

IMG_0266.JPG

Հայ-վրացական հանրակրթական ակումբների ցանց

Նոր աշխատանք, նոր մոտեցումներ, նոր խնդիրներ, նոր լուծումներ, նոր դժվարություններ և նոր հաջողություններ….

Սկզբում շատ բարդ էր հասկանալ, թե ինչ է ինձանից պահանջվում. ինձ համար նոր աշխատանք էր բազում հարցականներով: Թվում էր թե ամբողջ կրթահամալիրը այս տասը տարիների ընթացքում ակտիվ ապրում է հայ-վրացական կապերով: Ես էլ ինձ բավականին գիտակ էի համարում. տարբեր կրթական ծրագրերով բազում այցելություներ Վրաստան, վրաց հյուրերի ընդունում կրթահամալիրում:  Մի ցուցադրության համար ինձ հարկավոր էր մի պրեզենտացիա պատրաստել հայ-վրացական տասնամյա կապերի մասին: Եվ էստեղ պարզվեց, որ ես այնքան քիչ բան գիտեմ մեր ընկերության, համագործակցության, համատեղ աշխատանքների մասին: Մի երկու օր սավառնում էի համացանցում՝ փորձելով ամեն բան ներառել պրեզենտացիային մեջ: Չստացվեց: Նյութն այնքան ծավալուն էր ստացվում, որ ստիպված շատ բաներ դուրս մնացին:

Պարզ դարձավ, որ ոչ մի բան էլ պարզ չէ: Աշխատանքն էլ ավելի բարդ ու անհասկանի թված ինձ. աւնքան բան կար արված ու այս ամենին էլ ավելանում են այն բազում նախագծերն ու ծրագրերը, որոնք ետք է դեռ իրականացվեն: Եվ աշխատանքը սկսվեց….

Չեմ կաորղ  ասել, թե հաջողությունները ակնհայտ են կամ բազմաթիվ. սակայն այն, որ ունենք արդեն որոշ ձեռքբերումներ՝ ակնհայտ է: Փետրվարից սկսաժ այս ծրագրով ունենք արդեն երեք այցելություն Գյումրի, որտեղ գործնական հանդիպումներ են եղել Գյումրու վրացախոսների ակումբի հետ, Երիտասարդական պալատի տնօրենի հետ: Գյումրու խումբը արդեն երկու անգամ եղել է Կրթահամալիր, մասնակցել կրթահամալիրում անցկացվող վրաստանյան օրերի տոնախմբությանը: Ունեցել ենք հյուրեր Բակուրիանիի մանկապարտեզից և Թբիլիսիի 98 դպրոցից: Բոլնիսում եղանք “Դավիդիանի” դպրոցի տնօրենի հրավերով, որոնց պատասխան այցը նախատեսվում է մայիսի 14-18-ը: Այս բոլոր իրականացված և նախատեսվող ծրագրերն ու նախագծերը արտացոլվում են Հայ-վրացական հանրակրթական ակումբների ցանցի բլոգում:

Հայ-վրացական հանրակրթական ցանցի առաջին ակումբը բացվեց հունվարին՝ Գյումրիում: Այս ամիսների ընթացքում ակումբը ակտիվ աշխատել է, կամավորների թիվը ավելացել է: Խմբում հիմնականում 17-22 տարեկան երիտասարդներ են, ում  համար այս ակումբին մասնակցությունը լավ առիթ է ճամփորդել, ավելի հաճախ լինել Երևանում, այցելել Վրաստան: Այսօրվա Գյումրիում երիտասարդների համար այդքան էլ շատ զբաղմունք չկա, իսկ այս ակումբը թույլ է տալիս շաբաթական երեք անգամ երկու ժամով մոտ 15 երիտասարդներին հավաքվել, սովորել մի նոր բան, միմյանց հետ շփվել, ճամփորդել:

Ակումբի գաղափարը համակել է նաև Բոլնիսի “Դավիդիանի” դպրոցի տնօրեն Մարինա Գորշկովային, ով անչափ ոգևորված է և ունի ցանկություն Բոլնիսում հայերենի ուսուցման ակումբ բացել: Բոլնիսյան մեր համագործակցության հետաքրքիր փաստերից է այն, որ մեր աշխատանքային խմբին այնտեղ դիմավորող սովորողների մեջ կային նաև ազգությամբ ադրբեջանցիներ, ում հետ սեբաստացիները շատ արագ ընկերացան և որևէ ազգային հարց այդ չորս օրերի մեջ ընդհանրապես չքննարկվեց: Եվ հիմա, երբ Բոլնիսի խումբը ցանկություն է հայտնել մասնակցել մեր մայիսյան հավաքին, այդ նույն ադրբեջանցի սովորողները պատրաստվում են ժամանել Երևան: Իսկ սա մեծ քայլ է՝ և՛ սովորողների, և՛ իրենց ծնողների կողմից՝ հաղթահարել այդ անտեսանելի պատնեշը և դառնալ մեկ ընտանիք:

Ակումբների գործունեության և դրանց հնարավոր զարգացումների մասին խոսել ենք վրաց մեր մյուս գործընկերոջ՝ Վիկտորյա Բալավաձեի հետ, ում առաջարկով մայիսի վերջին կլինենք Բակուրիանիում և հենց այնտեղ կքննարկենք ակումբի բացման հարցերը:

Ինչպես երևում է ցանկից, բավականաչափ աշխատանք է կատարված և դեռ առջևում շատ բան ունենք անելու: Հուսով եմ, որ նախատեսված, ծրագրավորած բոլոր անելիքները կիրականան, կնպաստեն բարեկամական կապերի ամրապնդմանը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s