Մեր այցելության մասին գրում են վրացիները

IMG_0029

«Մշակութային բազմազանություն և բարեկամության կամուրջ» – Վրաստան, Հայաստան և Լիտվա, միավորեց «Դավիդիանի-Մարինա Գորշկովա» դպրոցը:

Բոլնիսիի մշակույթի տունը բազմազան միջոցառումներ է կազմակերպել: Այս անգամ «Բարեկամության կամուրջներ» ծրագրով իրար կապեց Վրաստանը, Հայաստանը և Լիտվան:

Միջոցառումը կազմակերպվել էր Բոլնիսիի մասնավոր դպրոցի` «Դավիդիանի-Մարինա Գորշկովայի», «Դավիդիանի-ապագայի համար» քաղաքացիական ակումբի կողմից:

Այս նախագծում մասնակցում էին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողները, Թբիլիսիի «Իվերիա» դպրոցի, Չիբաթիի և Բոլնիսիի սովորողները:

Նշված երեկոն նվիրված էր «Հայ վրացական հանրակրթական կամուրջներ»  նախագծի տասն ամյակին, որի շրջանակում անցկացվեցին եռօրյա համատեղ միջոցառումներ: Կազմակերպվեցին «Ծանոթացիր Լիտվային» ինտելեկտուալ խաղը և «Սոցիալական զգեստապահարանի» բացումը :

«Եթե չլինի ընկերությունը, կյանքը իմաստ չի ունենա: Այսօրվա նպատակն է բարեկամանալ հարևան երկրների հետ և ծանոթանալ միմյանց մշակույթի հետ»:

Կրթական փոխանակման ծրագրերով  եղել ենք Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, իսկ այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողները և դասավանդողները մեր հյուրերն են: Շնորհակալություն Բոլնիսիի քաղաքապետարանին այս երեք կախարդական օրերը նվիրելու համար:

Այս տարի մեր սիրելի նախագիծ «Էտալոնի»  և Լիտվայի ընկերության տարին է, մենք ցանկացանք, որ այս միջոցառմանը մասնակցի նաև Հայաստանի պատվիրակությունը: Ձեռք բերեցինք նոր լավ ընկերներ: Գործընկերների հետ ծագեց գաղափար ստեղծել «Սոցիալական զգեստապահարան», յուրաքանչյուր ցանկացող կարող է բերել հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ: «Անենք լավ գործ և օգնենք ուրիշներին» – ասաց ծրագրի կազմակերպիչը «Դավիդիանի» դպրոցի տնօրեն Մարինա Գորշկովան:

Միջոցառման ընթացքում սովորողները ներկայացրեցին տարբեր մշակույթների երաժշտական, պարային և թատերական ներկայացումներ: Ներկայացումները և «Ճանաչիր Լիտվան» մրցույթի արդյունքները գնահատում էին հրավիրված ժյուրիի անդամները:

Արդյունքում, առաջին տեղը զբաղեցրեց Ռետևանիի միջնակարգ դպրոցի ներկայացուցիչները, երկրորդ տեղը` Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից ժամանած մեր հյուրերը, իսկ երրորդը տեղը Թբիլիսիի դպրոց Իվերիան:

Մասնակիցներին տրվեցին դիպլոմներ և նվերներ:

Նյութի վրացերեն աղբյուրը 

Թարգմանությունը՝ Ռինա Շագինյանի

One thought on “Մեր այցելության մասին գրում են վրացիները

  1. Pingback: Բոլնիսյան բացահայտումներ – Armenian-Georgian Clubs

Leave a comment