Բոլնիսի ջերմ ընդունելությունը

IMG_9496.JPG

12 հոգանոց աշխատանքային մեր խումբը ժամը 16-ին հասավ Բոլնիս: Ընդունելությունը սպասվածից էլ ջերմ էր. սպասում էին մեզ ամբողջ քաղաքով՝ դպրոցների տնօրեններ, ոստիկանապետ, փոխքաղաքապետ և այլն: Մեզ տեղավորեցին քաղաքի կենտրոնում գտնվող մի փոքր հյուրանոցում, որը հենց քաղաքային այգու մեջ էր: Մեզ միացան մի խումբ ուսուցիչներ և սովորողներ, որոնք ամբողջ օրը անցկացրեցին մեզ հետ: Սովորողները շատ արագ ընտելացան միմյանց հետ և հյուրանոցի տարածքում գտնվող ֆուտբոլային դաշտում մրցաշար կազմակերպեցին: 

Քաղաքային զբոսանքից և ընթրիքից հետո հավաքվեցինք հյուրանոցի սրահում և քննարկեցինք մեր անելիքները: Ըստ ընդունող կողմի ներկայացման ծրագիրը բավականին հագեցած է լինելու. ապրիլի 20-ին տեղի կունենա մեր ելույթը, հանդիպումը Լիտվայի դեսպանատան ներկայացուցիչների հետ, այցելություն դպրոցներ և նախակրթարան, կլոր սեղան-քննարկում: Ապրիլի 21-ը ամբողջությամբ նվիրված է ճանաչողական ճամփորդություններին. Բոլնիս, Խաչեն և Թբիլիսի:

Լուսանկարները՝ Միքայել Առաքելյանի

IMG_9499IMG_9505IMG_9506IMG_9581IMG_9586

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s